RUP մեթոդաբանություն
RUP մեթոդաբանությունը (Rational Unified Process, Ռացիոնալ միասնական պրոցես) ինտերնետում տեղակայված գիտելիքների բազա է որոնման համակարգով: RUP մեթոդաբանությունը ստեղծվել է Rational Software ընկերության կողմից:
RUP մեթոդաբանությունը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա.
- Ռիսկերի վաղ հայտնաբերում և մշտական, մինչև մշակման ավարտը, վերացում:
- Լրիվ կենտրոնացում հաճախորդի պահանջների վրա, որոնք ներկայացվում են մշակվող արտադրանքի նկատմամբ:
- Նախագծի առաջադրանքներում և դրա իրականացման եղանակներում փոփոխություններ կատարելու մշտական պատրաստակամություն:
- Կոմպոնենտային ճարտարապետության կիրառում նախագծի վրա աշխատելիս:
- Նախագծի կատարման որակի հսկողություն դրա մշակման բոլոր փուլերում:
- Նախագծի վրա աշխատանքային պրոցեսն ընթանում է համախմբված թիմում, որտեղ գլխավոր դերը պատկանում է ճարտարապետներին:
RUP մեթոդաբանության կիրառմամբ նախագծի վրա աշխատանքն ներառում է փուլերը.
- Սկզբնական փուլ (Inception), որի ընթացքում ձևավորվում է նախագծի հայեցակարգը, դրա տնտեսական հիմնավորումը, գնահատվում են ռիսկերը, ստեղծվում է դեպքերի մոդել:
- Պարզաբանում (Elaboration): Այս փուլում վերլուծվում է ապագա արտադրանքը և փաստաթղթավորվում են դրա բոլոր մանրամասները, նախագծվում և փորձարկվում է նախագծի ճարտարապետությունը, պարզաբանվում են աշխատանքի ժամկետներն ու արժեքը, ինչպես նաև, հնարավորության դեպքում, նվազեցվում են հիմնական ռիսկերը:
- Կառուցում (Construction), որի ընթացքում տեղի է ունենում արտադրանքի հիմնական մշակումը: Կառուցման ավարտին տեղի է ունենում համակարգի առաջին արտաքին թողարկումը և նշվում է սկզբնական ֆունկցիոնալ պատրաստվածության հաղթանակը:
- Ներդրում (Transition): Այս փուլում արդեն ստեղծված արտադրանքը, փորձարկումից հետո, հանձնվում է հաճախորդին: Եթե հաճախորդը բավարարված չէ ստացված արդյունքներով, ապա արտադրանքը կրկին անցնում է ցիկլ, որը ներառում է վերը նշված բոլոր փուլերը:
Տես նաև
-
RADհայեցակարգը,
որը կիրառվում է արտադրանքի մշակման համար անորոշ պահանջների դեպքում -
PMBOKմեթոդաբանությունը,
որը կիրառվում է նախագիծը վարելու կառուցվածքային մոտեցման համար -
Cobitմեթոդաբանությունը,
որը կիրառվում է աուդիտի և IT կառավարման ոլորտում ստանդարտներ մշակելու համար -
ITILառաջարկությունները,
որոնք սահմանում են ստանդարտներ IT-ի և բիզնես ռազմավարության համադրման համար