Python-ում բացառությունների հիմնական տեսակները
Եկեք ծանոթանանք Python-ում առաջացող բացառությունների մի քանի հիմնական տեսակների:
TypeError տիպի բացառությունը
ներկայացնում է սխալ, որն առաջանում է փոփոխականի կամ պարամետրի
անթույլատրելի տիպի դեպքում: Օրինակ,
այդպիսի բացառություն կառաջանա, եթե գումարենք
տող և թիվ:
SyntaxError տիպի բացառությունը
ներկայացնում է սխալ, որն առաջանում է
կոդի սխալ գրառման դեպքում: Այս բացառության
մեջ ներառված են նաև IndentationError
(սխալ բացատներ) և TabError
(բացատներում տաբուլյացիայի և բացատների խառնում):
ArithmeticError տիպի բացառությունը
հայտնվում է կոդում թվաբանական սխալի դեպքում:
Այս բացառության մեջ ներառված է նաև ZeroDivisionError,
որն առաջանում է զրոյի վրա բաժանելու դեպքում:
Գոյություն ունեն բացառությունների այլ տեսակներ ևս: Դրանց ամբողջական նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ: