Ինչպես աշխատել CSS-ի հետ
HTML-ի յուրաքանչյուր տեգին համապատասխանում է այսպես կոչված
ընտրիչ CSS-ում: Օրինակ, p տեգին
համապատասխանում է CSS p ընտրիչը, որի օգնությամբ
մենք կարող ենք դիմել HTML էջի բոլոր պարբերություններին
և, օրինակ, ներկել դրանք բոլորը միաժամանակ
կարմիր գույնով։
Ընտրիչից հետո պետք է դնել գանգուր փակագծեր, որոնց ներսում պետք է գրել CSS հատկություններ։ Հատկություններն են սահմանում գույնը, տառատեսակի չափը և այլ հետաքրքիր բաներ։ Դրանք պետք է գրել հետևյալ ֆորմատով․ հատկության անուն, ապա միջակետ, ապա այդ հատկության արժեքը (օրինակ, հատկությունը գույնն է, իսկ «կարմիր»-ը արժեքն է)։ Ապա պետք է դնել ստորակետ և կարելի է գրել հաջորդ հատկությունը։
Օրինակ, եկեք ներկենք բոլոր պարբերությունները կարմիր գույնով․
p {
color: red;
}
Ձեր styles.css ֆայլում տեղադրեք
կոդ, որը պարբերությունները ներկում է կարմիր գույնով։ Բացեք
ձեր կայքի էջերը բրաուզերում և համոզվեք,
որ բոլոր պարբերությունները դարձել են կարմիր։