Գույնի համար ստեղնաբառերը CSS-ում
Կարմիր գույնը սահմանող red ստեղնաբառից բացի, կարելի է օգտագործել նաև գույնի համար նախատեսված այլ անգլերեն բառեր, օրինակ՝ green - կանաչ, blue - կապույտ, yellow - դեղին, orange - նարնջագույն, black - սև, white - սպիտակ:
Օգտագործելով համապատասխան ընտրիչները՝ գունավորեք h1 վերնագրերը կանաչ գույնով, h2 վերնագրերը՝ կապույտ, h3 վերնագրերը՝ կարմիր, իսկ պարբերությունները՝ նարնջագույն: