CSS լեզվի հետ աշխատանքի հիմունքներ
Մենք արդեն քննարկել ենք HTML լեզվի հիմնական թեգերը, և հիմա եկել է գեղեցկության հարցը։ Ցանկալի կլիներ ունենալ տեքստի գույնը, նրա չափը, ֆոնը և շատ այլ բաներ փոխելու հնարավորություն։ Սա արվում է CSS լեզվի միջոցով։
Որպես կանոն, CSS հրամանները (ստիլեր) պահվում են առանձին ֆայլում, որը հատուկ թեգի միջոցով միանում է մեր կայքի բոլոր HTML էջերին։
Նման մոտեցման առավելությունն այն է, որ CSS ֆայլը մեկ է, իսկ HTML ֆայլերը կարող են լինել ցանկացած քանակությամբ, նույնիսկ հազար։ Եթե մենք փոփոխություն կատարենք CSS ֆայլի մեկ տեղում, օրինակ, բոլոր պարբերությունները կարմիր գույն ներկենք, ապա այդ փոփոխությունները կկիրառվեն բոլոր հազար HTML էջերի վրա, որոնց միացված է մեր CSS ֆայլը։ Շատ հարմար և արագ։
Ստիլներով ֆայլը պետք է ունենա .css ընդլայնում։
Նման ֆայլը HTML էջին միացնելու համար,
head թեգի մեջ պետք է գրել հետևյալ
կոնստրուկցիան։
<link rel="stylesheet" href="fileName.css">
Հաջորդ օրինակում մեր HTML ֆայլին միանում է
styles.css CSS ֆայլը.
<!DOCTYPE html>
<html>
<head>
<meta charset="utf-8">
<title>This is the title</title>
<link rel="stylesheet" href="styles.css">
</head>
<body>
<p>
This is a paragraph with text.
</p>
</body>
</html>
Ստեղծեք և միացրեք ձեր բոլոր էջերին
styles.css ֆայլը։