Redux հավելվածի աշխատանքը
Այժմ, զինված տերմինաբանությամբ, մենք կարող ենք համառոտ նայել Redux-ով ստեղծված հավելվածի աշխատանքի հիմնական փուլերին, որոնք դուք հետագայում պատրաստելու եք։
Հավելվածի աշխատանքը տեղի է ունենում ըստ տվյալների միակողմանիության գաղափարի, ինչպես մենք արդեն նշել էինք նախկինում։
Ինիցիալացման փուլում (հավելվածի առաջին մեկնարկի ժամանակ) արմատային ռեդյուսերի օգնությամբ ստեղծվում է պահոցը (store): Պահոցը կանչում է այս ռեդյուսերը միայն մեկ անգամ և գրանցում է նրա կողմից վերադարձված արժեքը որպես սկզբնական վիճակ։ Առաջնային ռենդերինգի ժամանակ հավելվածի կոմպոնենտները օգտագործում են պահոցում գրանցված ընթացիկ ստեյթը։ Նրանք նաև բաժանորդագրվում են պահոցի թարմացումներին, որպեսզի անմիջապես իմանան ստեյթի փոփոխության մասին։
Հավելվածի հետագա աշխատանքի ընթացքում տեղի է ունենում հետևյալը։ Ենթադրենք, օգտատերը կատարել է մկնիկի կտտոց կոճակի վրա։ Այս դեպքում կոդի օգնությամբ ձևավորվում է էքշն, որն ուղարկվում է պահոց։ Պահոցը նորից գործարկում է ռեդյուսերը՝ դրանում պահվող վիճակի և ստացված էքշնի հետ։ Արդյունքում՝ փոփոխված ստեյթի արժեքը պահպանվում է որպես նորը։ Նաև պահոցը տեղեկացնում է փոփոխությունների համար բաժանորդագրված կոմպոնենտներին, որ փոփոխություններ տեղի են ունեցել։ Իր հերթին կոմպոնենտները ստուգում են, արդյոք իրենց անհրաժեշտ վիճակի մասերը փոխվել են։ Վերջապես, եթե փոփոխություններ են եղել, ապա կոմպոնենտը գործարկում է ռենդերինգ արդեն նոր տվյալները ցուցադրելու համար։