CSS-ում միավորներ չպարունակող line-height արժեքը
line-height հատկության արժեքը պարտադիր չէ, որ
լինի ինչ-որ միավորով թիվ: Կարելի է ուղղակի գրել թիվ
կամ կոտորակ: Այս դեպքում line-height-ի իրական
արժեքը կարելի է գտնել՝ այն բազմապատկելով font-size
հատկության արժեքով:
Օրինակ, font-size հավասար է 10px-ի,
իսկ line-height-ը՝ 1.5-ի: Այս
դեպքում line-height-ի իրական արժեքը
կլինի : Իսկ
տեքստի տողերի միջև երևացող սպիտակ բացը
կլինի 10px * 1.5 = 15px5px: :
15px - 10px
= 5px
line-height-ն այսպես սահմանելու առավելությունը
նրանում է, որ տառատեսակի չափը փոխելիս տողամիջյան
հեռավորությունը կփոխվի ավտոմատ կերպով:
Դիտարկենք նկարագրվածի կիրառությունը օրինակով.
<p>
some long text
</p>
p {
font-size: 20px;
line-height: 1.5;
text-align: justify;
width: 400px;
}
:
Ենթադրենք, պարբերությունների տառատեսակի չափը հավասար է 30px-ի:
Սահմանեք line-height հատկությունը այնպես,
որ պարբերությունների միջև երևացող սպիտակ բացը
հավասար լինի 15px-ի: Դրա համար օգտագործեք
line-height հատկության արժեք՝ առանց միավորների: