Էֆեկտներ React-ում
Նախքան useEffect հուքի կիրառումը դիտարկելը, մեզ անհրաժեշտ է հասկանալ,
թե ինչ են էֆեկտները React-ում:
Էֆեկտներ կամ կողմնակի էֆեկտներ (side effects) - լրացուցիչ գործողություններ են, որոնք թույլ են տալիս կոմպոնենտին միանալ և սինխրոնիզացվել արտաքին համակարգերի հետ:
Արտաքին համակարգեր ասելով նկատի ունենք կոդի կամ հավելվածի այն կտորները, որոնք վերահսկողության տակ չեն React-ի կողմից: Սա ներառում է ցանցի հետ աշխատանքը, բրաուզերի DOM-ը, անիմացիաները, այլ UI գրադարանների միջոցով գրված վիդջեթները և այլ հավելվածներ, որոնք ստեղծված չեն React-ով:
Էֆեկտները թույլ են տալիս կոդ գործարկել ռենդերից հետո, այդպիսով հնարավորություն տալով սինխրոնիզացնել ձեր կոմպոնենտը React-ից դուրս գտնվող այդպիսի համակարգերի հետ:
Էֆեկտները կարող են կատարվել կոմպոնենտի առաջին նկարահանման պահին, դիտարկվող արժեքի փոփոխության պահին, կամ երբ կոմպոնենտի կյանքի ցիկլն ավարտված է:
Պետք է հիշել, որ էֆեկտները React-ից դուրս գալու մի տեսակ «արտակարգ» ելք են, պետք չէ չարաշահել դրանք: