Մեկ փոփոխականի համար մի քանի let
Միևնույն փոփոխականը հնարավոր չէ մի քանի անգամ
հայտարարել let-ի միջոցով: Օրինակ, հետևյալ
կոդը կհանգեցնի սխալի:
let a = 1;
alert(a);
let a = 2;
alert(a);
Այստեղ խնդիրը լուծելու երկու տարբերակ կա: Կարելի է պարզապես ներմուծել երկու տարբեր փոփոխական.
let a = 1;
alert(a);
let b = 2;
alert(b);
Կամ կարելի է սկզբում հայտարարել a փոփոխականը,
ապա կատարել գործողություններ դրա հետ.
let a;
a = 1;
alert(a);
a = 2;
alert(a);