Հիշողության արտահոսք
Հիշողության արտահոսքի պրոցեսը իրենից ներկայացնում է գործարկված ծրագրի կողմից օգտագործվող օպերատիվ հիշողության ծավալի աստիճանական աճ: Որպես կանոն, դա ծրագրում թույլ տրված սխալի հետևանք է, որի պատճառով չօգտագործվող հիշողությունը չի ազատվում:
Հիշողության արտահոսքները հատկապես վտանգավոր են այն ծրագրերի համար, որոնք աշխատում են երկար ժամանակ առանց վերագործարկման: Այս դեպքում որոշ ժամանակ անց նման ծրագիր կարող է սպառել օպերատիվ հիշողության ամբողջ հասանելի ծավալը, ինչը կհանգեցնի ծրագրի ավարիային դադարի կամ, ավելի վատը՝ դրա աշխատանքի ոչ կոռեկտ լինելուն:
Հիշողության արտահոսքը կանխելու համար գոյություն ունեն հետևյալ եղանակները.
- Աղբահանների կիրառում, որոնք ազատում են չօգտագործվող հիշողությունը, սակայն միաժամանակ համակարգի ռեսուրսների մի մասը ծախսում են իրենց աշխատանքի վրա, ինչը հանգեցնում է դրա աշխատանքի դանդաղեցմանների կամ կախվածությունների:
- Ծրագրի վերագործարկում արտաքին ծրագրի միջոցով, որի արդյունքում ծրագրի աշխատանքի ավարտից հետո ամբողջ հիշողությունը կրկին վերադառնում է համակարգին և արտահոսքները այդքան մասշտաբային չեն դառնում:
- Դինամիկ հիշողության բաշխումից հրաժարում, ինչը իր հերթին բացառում է նմանատիպ սխալները, սակայն սահմանափակում է ծրագրերի ֆունկցիոնալությունը:
- Սեփականատիրական ցուցիչների օգտագործումը, որպեսզի համաձայնեցվի ցուցիչի կյանքի տևողությունը և այն օբյեկտի կյանքի տևողությունը, որին այն հղվում է: Սակայն այս եղանակը հարմար չէ օբյեկտների միջև ցիկլիկ հղումների համար:
Տես նաև
-
Գործարկման ժամանակը շրջանը,
որի ընթացքում կատարվում է ծրագիրը -
Ելակետային տվյալները,
որոնք իրենցից ներկայացնում են տվյալների գտնվելու վայրը -
ԾՐԱՅՆԱՅԻՆ ԽՐԱՀԱՆՈՒՄԸ ծրագրերի ամբողջությունը,
որը ապահովում է հավելվածների գործարկումը -
ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ծրագրերի ամբողջությունը,
որը ապահովում է համակարգչի համակարգերի կառավարումը