SOAP պրոտոկոլ
SOAP պրոտոկոլը (Simple Object Access Protocol, Օբյեկտներին պարզ մուտքի պրոտոկոլ) ապահովում է վեբ ծառայությունների փոխգործակցությունը միմյանց և հաճախորդների հետ: SOAP-ը օգտագործվում է նման կիրառական մակարդակի պրոտոկոլների հետ, ինչպիսիք են SMTP-ը, FTP-ն, HTTP-ն, HTTPS-ը, սակայն ամենից հաճախ SOAP-ը կիրառվում է HTTP-ի վրա:
SOAP պրոտոկոլի հաղորդագրությունը բաղկացած է հետևյալ տարրերից.
- Envelope - արմատային տարրը, որը սահմանում է հաղորդագրությունը և անվանատարածությունը, որն օգտագործվել է փաստաթղթում:
- Header-ը պարունակում է հաղորդագրության ատրիբուտները, օրինակ՝ անվտանգության վերաբերյալ տեղեկատվությունը կամ ցանցի երթուղիզացման մասին:
- Body-ը պարունակում է հաղորդագրությունը, որով հավելվածները փոխանակվում են:
- Fault-ը ոչ պարտադիր տարր է, որը տրամադրում է սխալների մասին տեղեկատվություն, որոնք տեղի են ունեցել հաղորդագրությունների մշակման ժամանակ:
Սակայն պետք է իմանալ, որ պրոտոկոլի կիրառումը հաղորդագրություններ փոխանցելու համար մեծացնում է դրանց ծավալը և նվազեցնում մշակման արագությունը:
Տես նաև
-
CORSմեխանիզմը,
որը ապահովում է վեբ ծառայությունների փոխգործակցությունը հաճախորդների հետ