Տվյալների կազմակերպման LIFO եղանակ
Տվյալների կազմակերպման LIFO (Last In, First Out, Վերջինը ներս, առաջինը դուրս) եղանակը ենթադրում է, որ հիշողության (կամ ստեկի) մեջ ավելացված վերջին տվյալներն առաջինը կհանվեն դրանից, այսինքն՝ կգտնվեն ստեկի ամենավերևում, իսկ առաջինը պահպանված տվյալները կլինեն ներքևում:
LIFO-ի լայն կիրառություն է նկատվում այն դեպքերում, երբ անհրաժեշտ է, որ ամենանոր (վերջին ավելացված) տվյալներն առաջինը մշակվեն կամ հեռացվեն: Օրինակ, LIFO-ի հիման վրա է աշխատում ստեկ անվանումով հայտնի տվյալների տեսակը: