Python-ում ֆունկցիաների ստեղծման խորհուրդներ
- Ֆունկցիաների անունները պետք է լինեն բայեր:
- Յուրաքանչյուր ֆունկցիայի անունը պետք է ճշգրիտ արտացոլի թե ինչ է անում ֆունկցիան:
- Ֆունկցիան պետք է անի միայն այն, ինչ հստակ ենթադրվում է նրա անունով, և չանի ուրիշ բան:
- Յուրաքանչյուր ֆունկցիա պետք է կատարի միայն մեկ գործողություն:
- Օգտագործեք օժանդակ ֆունկցիաներ ֆունկցիաների ներսում:
-
Ֆունկցիաների կոդը ավելի լավ է չդարձնել
10-15տողից երկար: - Երկար ֆունկցիաները ավելի լավ է բաժանել մի շարք օժանդակների:
-
Օգտագործեք ընդհանուր ընդունված նախածանցներ ֆունկցիաների անուններում՝
show,get,set,calc,create,change,check: -
Եթե ֆունկցիայի անունը բաղկացած է երկու կամ ավելի
բառերից, ապա դրանք պետք է միմյանցից անջատել
ստորին գծիկով
_, օրինակ՝get_sum: - Կրկնօրինակվող կոդը հանեք ֆունկցիաների մեջ:
Գրեք, թե ինչ թերություններ կան հետևյալ կոդում և ուղղեք դրանք:
def func(num1, num2):
return num1 * num2
Գրեք, թե ինչ թերություններ կան հետևյալ կոդում և ուղղեք դրանք:
def user(name):
return 'bye, ' + name
Գրեք, թե ինչ թերություններ կան հետևյալ կոդում և ուղղեք դրանք:
def get_num(num):
return str(num)
Գրեք, թե ինչ թերություններ կան հետևյալ կոդում և ուղղեք դրանք:
def check(lst):
sum = 0
for el in lst:
if el > 0:
sum += el
if el < 0:
continue
else:
continue
return sum