SQL-ում գրառումների քանակի սահմանափակումը PHP-ում
LIMIT հրամանի օգնությամբ մենք կարող ենք սահմանափակել
արդյունքում տողերի քանակը:
Օրինակ
Ընտրենք առաջին երկու օգտատերերին:
<?php
$query = "SELECT * FROM users LIMIT 2";
?>
Օրինակ
Ընտրենք բոլոր օգտատերերին, որոնց աշխատավարձը 500 է,
ապա օգտագործելով LIMIT վերցնենք միայն
ընտրվածներից առաջին երկուսը:
<?php
$query = "SELECT * FROM users WHERE salary=500 LIMIT 2";
?>
Օրինակ
LIMIT-ի օգնությամբ կարելի է ընտրել մի քանի
տող արդյունքի միջից: Ստորև բերված օրինակում
մենք կընտրենք երկրորդ տողից սկսած (տողերի համարակալումը
սկսվում է զրոյից), 5 հատ:
<?php
$query = "SELECT * FROM users LIMIT 1,5";
?>
Օրինակ
LIMIT հրամանը կարելի է համակցել
ORDER BY հրամանի հետ: Դրա համար նախ
պետք է գրել դասակարգման հրամանը, ապա՝ լիմիտը:
Հաջորդ օրինակում մենք նախ կդասակարգենք
գրառումները ըստ տարիքի աճման, ապա կվերցնենք
առաջին 3 հատը:
<?php
$query = "SELECT * FROM users ORDER BY age LIMIT 3";
?>
Գործնական առաջադրանքներ
Ստացեք առաջին 4 օգտատերերին:
Ստացեք օգտատերերին երկրորդից սկսած, 3 հատ:
Դասակարգեք օգտատերերին ըստ աշխատավարձի աճման
և ստացեք առաջին 3 աշխատողին դասակարգման արդյունքից:
Դասակարգեք օգտատերերին ըստ աշխատավարձի նվազման
և ստացեք առաջին 3 օգտատերին դասակարգման արդյունքից: