PHP-ում փոփոխականների հետ կատարվող մաթեմատիկական գործողություններ
Մաթեմատիկական գործողությունները կարելի է կատարել ոչ միայն թվերի, այլև փոփոխականների հետ: Օրինակ, գումարենք երկու փոփոխականների արժեքները.
<?php
$a = 1;
$b = 2;
echo $a + $b; // կարտածի 3
?>
Պարտադիր չէ գործողության արդյունքը անմիջապես արտածել, կարելի է նախ այն գրել ինչ-որ փոփոխականի մեջ, ապա արտածել այդ փոփոխականի արժեքը.
<?php
$a = 1;
$b = 2;
$c = $a + $b; // գրենք գումարը $c փոփոխականի մեջ
echo $c; // կարտածի 3
?>
Ստեղծեք $a փոփոխականը 10 արժեքով
և $b փոփոխականը 2 արժեքով:
Արտածեք էկրանին դրանց գումարը, տարբերությունը,
արտադրյալը և քանորդը (բաժանման արդյունքը):
Ստեղծեք $c փոփոխականը 10 արժեքով
և $d փոփոխականը 5 արժեքով:
Գումարեք դրանք, ապա արդյունքը վերագրեք
$res փոփոխականին: Արտածեք էկրանին
$res փոփոխականի արժեքը:
Ստեղծեք $a փոփոխականը 1 արժեքով,
$b փոփոխականը 2 արժեքով
և $c փոփոխականը 3 արժեքով:
Արտածեք էկրանին դրանց գումարը:
Ստեղծեք $a փոփոխականը 10 արժեքով
և $b փոփոխականը 5 արժեքով:
$a-ից հանեք $b փոփոխականը
և արդյունքը վերագրեք $c փոփոխականին:
Ապա ստեղծեք $d փոփոխականը
և վերագրեք դրան 7 արժեքը:
Գումարեք $c և $d փոփոխականները,
իսկ արդյունքը գրեք $res փոփոխականի մեջ:
Արտածեք
էկրանին $res փոփոխականի արժեքը: