PHP-ի սխալների արտածում
Եթե դուք սխալ թույլ տաք ձեր PHP կոդում,
ապա սերվերը կարտածի այդ սխալի նկարագրությունը ուղիղ
բրաուզեր: Սխալները լինում են երեք տեսակի՝ notice,
warning և fatal:
Նոտիսները ներկայացնում են դիտողություններ այն մասին, որ ձեր կոդում ինչ-որ բան կարող է ճիշտ չլինել: Չնայած որ կոդը կշարունակի աշխատել: Ավելի լավ է, սակայն, այս սխալները անուշադրության չմատնել, այլ ուղղել դրանք:
Ուորնինգները ներկայացնում են նախազգուշացումներ այն մասին, որ ինչ-որ բան սխալ է գնացել: Որպես կանոն դրանով հանդերձ ձեր կոդը կգործարկվի, բայց կաշխատի ոչ այնպես, ինչպես դուք ցանկանում եք:
Ֆատալները տեղի են ունենում այն դեպքում, երբ PHP կոդը չի կարող կատարվել: Որպես կանոն դա կապված կլինի ձեր կողմից թույլ տրված շարահյուսական սխալի հետ:
Սակայն, կա մի խնդիր: Լռելյայն նոտիսները և ուորնինգները անջատված են, իսկ ֆատալների փոխարեն դուք կտեսնեք պարզապես սպիտակ էկրան: Դա, իհարկե է, քիչ տեղեկատվական է: Եկեք միացնենք բոլոր սխալների արտածումը:
<?php
error_reporting(E_ALL);
?>
Երբեմն, սակայն, այս հրամանը չի աշխատի (կախված է սերվերի կարգավորումներից): Օգնության կգա երկրորդ հրամանը:
<?php
ini_set('display_errors', 'on');
?>
Ավելի լավ է անմիջապես գրել երկուսն էլ:
<?php
error_reporting(E_ALL);
ini_set('display_errors', 'on');
?>
Ինտերնետում տեղադրված կայքում սխալների արտածումը ավելի լավ է անջատել: Դա արվում է այսպես:
<?php
error_reporting(0);
ini_set('display_errors', 'off');
?>