Code թեգ
code թեգի մեջ ընդունված է տեղադրել ցանկացած լեզվի
ծրագրային կոդ, որը ցանկանում եք տեղադրել
ձեր HTML էջի տեքստում:
Հաշվի առեք, որ code-ի ներսում գտնվող թեգերը
կաշխատեն որպես թեգեր: Որպեսզի բրաուզերը դրանք
չընկալի որպես հրաման, պետք է փոխարինել
բոլոր անկյունային փակագծերը HTML-ի հատուկ նիշերով
< և > կամ
օգտվել ոչ ստանդարտ xmp թեգից:
code թեգի ներսում տեղադրված տեքստը
լռելյայն կդառնա մոնոշիրին (սա նշանակում է,
որ բոլոր տառերի երկարությունը նույնը կլինի): Այս
վարքագիծը կարելի է փոխել CSS-ի font-family
հատկության միջոցով:
Օրինակ
Եկեք նայենք code թեգի կիրառման եղանակին.
Մուտքագրում ենք փոփոխականը <code>$a = 3;</code>
: