@each դիրեկտիվը SASS-ում
Որպեսզի կիրառենք ոճ
օբյեկտների ցուցակի նկատմամբ, օգտագործում են
@each դիրեկտիվը: Այն գրվում է
հետևյալ կերպ.
@each $var (փոփոխական) in (արժեքների ցուցակ)
Այս դիրեկտիվի աշխատանքի էությունը կայանում է նրանում, որ
այն ցուցակից յուրաքանչյուր արժեքի համար սահմանում է
$var փոփոխականը,
ապա արտածում է այն յուրաքանչյուր ոճում:
Դիտարկենք օրինակ.
@each $picture in winter, spring, summer, autumn {
img .#{$picture} {
background-image: url('/images/#{$picture}.jpg');
}
}
Կոմպիլյացիայի արդյունքը.
img .spring {
background-image: url("/images/spring.jpg");
}
img .summer {
background-image: url("/images/summer.jpg");
}
img .autumn {
background-image: url("/images/autumn.jpg");
}
Պատմեք, թե ինչ կլինի հետևյալ կոդի կոմպիլյացիայի արդյունքը.
@each $link in menu, navbar, footer {
link .#{$link} {
color:red;
}
}