LESS-ի Փոփոխականները
LESS լեզուն թույլ է տալիս օգտագործել փոփոխականներ։ Փոփոխականը ներկայացնում է մի տեսակ պահոց, որում կարելի է պահել որոշակի տվյալներ և օգտագործել դրանք կոդի անհրաժեշտ տեղերում։
Փոփոխական ստեղծելու համար անհրաժեշտ է հորինել
դրա անունը և դրանից առաջ դնել @ նշանը։
Այնուհետև փոփոխականի անունից հետո դնում ենք միջակետ
և նշում այդ փոփոխականի արժեքը։ Եկեք
օրինակի համար ստեղծենք var անունով փոփոխական.
@var: 20px;
Եկեք այժմ օգտագործենք այս փոփոխականը որպես հատկության արժեք.
p {
font-size: @var;
}
Արդյունքում կոմպիլյացիայից հետո CSS-ում մեր փոփոխականի փոխարեն կտեղադրվի դրա արժեքը.
p {
font-size: 20px;
}
Պատմեք, թե ինչ կլինի հետևյալ կոդի կոմպիլյացիայի արդյունքը.
@color: #000;
p {
color: @color;
}