LESS-ի ֆունկցիաներում մի քանի պարամետր
LESS-ի ֆունկցիաներում կարելի է փոխանցել մի քանի
պարամետր: Դրա համար դրանք պետք է թվարկել
ստորակետով: Որպես օրինակ՝ եկեք ստեղծենք
size ֆունկցիան, որը կսահմանի տարրի չափերը:
.size(@w, @h) {
width: @w;
height: @h;
}
Օգտագործենք մեր ֆունկցիան:
div {
.size(200px, 100px);
}
Արդյունքում կոմպիլյացիայից հետո կստացվի հետևյալ կոդը:
div {
width: 200px;
height: 100px;
}
Ստեղծեք .fsh ֆունկցիան, որն առաջին
պարամետրով կընդունի
font-size հատկության արժեքը,
իսկ երկրորդով՝ line-height հատկության
արժեքը:
Ստեղծեք .absTL ֆունկցիան, որը կսահմանի
աբսոլյուտ դիրքավորում: Ընդ
որում այն առաջին պարամետրով կընդունի
top հատկության արժեքը, իսկ երկրորդով՝
left հատկության արժեքը:
Ստեղծեք նմանատիպ .absTR,
.absBL և .absBR ֆունկցիաներ, որոնք սահմանում են աբսոլյուտ
դիրքավորում տարբեր կողմերից: