Toggle մեթոդ
toggle մեթոդը հերթափոխով ցուցադրում կամ թաքցնում է
էլեմենտները հարթ անիմացիայով: Եթե էլեմենտը ցուցադրված է, ապա այն կթաքցվի,
և հակառակը:
Շարահյուսություն
Ցուցադրում տվյալ ժամանակով միլիվայրկանդներով,
լռելյայն 400մս:
.toggle(տևողություն);
Ժամանակը կարելի է նշել ոչ միայն միլիվայրկանդներով,
այլ նաև ծառայողական բառերով՝ slow (600մս)
և fast (200մս), որքան մեծ է արժեքը,
այնքան դանդաղ է անիմացիան:
.toggle('slow' կամ 'fast');
Կարելի է display պարամետրով փոխանցել
true կամ false արժեքը:
Եթե true, ապա էլեմենտը
կցուցադրվի միայն, false - կթաքնվի:
.toggle(display);
Եթե պարամետրերը չնշվեն - անիմացիա չի լինի, էլեմենտները կցուցադրվեն/կթաքնվեն ակնթարթորեն:
.toggle();
Կարելի է նաև երկրորդ պարամետրով փոխանցել հարթության ֆունկցիա, ինչպես նաև երրորդով՝ callback-ֆունկցիա - այն կգործարկվի անիմացիայի ավարտից հետո: Երկու պարամետրերը նույնպես օպցիոնալ են:
.toggle(տևողություն, [հարթության ֆունկցիա], [callback-ֆունկցիա]);
Կարելի է պարզապես երկրորդ օպցիոնալ պարամետրով փոխանցել callback-ֆունկցիա - այն կգործարկվի անիմացիայի ավարտից հետո:
.toggle(տևողություն, [callback-ֆունկցիա]);
Կարելի է մեթոդին փոխանցել տարբեր ընտրանքներ, JavaScript օբյեկտի տեսքով, որը պարունակում է բանալի: արժեք զույգեր:
.toggle(ընտրանքներ);
Նման օբյեկտը կարող է փոխանցել հետևյալ
պարամետրերն ու ֆունկցիաները - duration, easing,
queue, specialEasing, step,
progress, complete, start,
done, fail, always: Այս
պարամետրերի նկարագրությունը դուք կարող եք տեսնել
animate մեթոդի համար: Օրինակ,
սահմանենք տևողությունն ու հարթության ֆունկցիան:
.toggle( {duration: 800, easing: easeInSine} );
Օրինակ
Եկեք կոճակը սեղմելուց հետո, հարթ ցուցադրենք
թաքնված պարբերությունը toggle մեթոդի օգնությամբ: Փոխանցելով
slow ծառայողական բառը, մենք կսահմանենք արագությունը
600մս: Կրկին սեղմելու դեպքում - կթաքցնի:
<button>ցուցադրել տեքստը</button>
<p style="display: none">տեքստ</p>
$('button').click(function() {
$('p').toggle('slow');
});
Տես նաև
-
fadeToggleմեթոդը,
որը փոխում է էլեմենտների թափանցիկությունը -
slideToggleմեթոդը,
որը հերթափոխով ցուցադրում/թաքցնում է էլեմենտները հարթ անիմացիայով -
showմեթոդը,
որը հարթ ցուցադրում է էլեմենտները -
hideմեթոդը,
որը հարթ թաքցնում է էլեմենտները