Ռեակտում ռուտինգացում Router գրադարանի միջոցով
Այս բաժնում մենք կծանոթանանք վեբ-հավելվածներ ստեղծելիս շատ հետաքրքիր և կարևոր բաժնի՝ ռուտինգացման: Հենց ռուտինգացման շնորհիվ է, որ օգտագործողը կարող է տեղաշարժվել բազմաթիվ վեբ-էջերի միջև՝ կախված գործողություններից կամ ուղարկվող հարցումներից:
Այս ձեռնարկից մենք կսովորենք, թե ինչպես օգտագործել արտաքին React Router գրադարանը, ռուտինգացումով React հավելվածներ ստեղծելու համար:
React Router-ը թույլ է տալիս մեզ աշխատել ռուտինգացման հետ ինչպես կլիենտի կողմում (այսինքն՝ բրաուզերում), այնպես էլ սերվերի կողմում: Այն թույլ է տալիս ստեղծել բարդ միէջանի վեբ-հավելվածներ, որոնք օգտագործում են նավիգացիա՝ առանց ամբողջ էջը թարմացնելու (այսինքն առանց սերվերին լրացուցիչ դիմելու), ինչպես նաև աշխատել բրաուզերի պատմության հետ (ետ սլաքներ):
React Router-ը օգտագործում է ճարտարապետություն, որը հիմնված է կոմպոնենտային մոտեցման վրա: Այս կերպ, այս գրադարանը թույլ է տալիս իրականացնել նավիգացիա React հավելվածի բազմաթիվ կոմպոնենտների միջև, փոխել URL-ը բրաուզերում և պահպանել ձեր հավելվածի վիճակի սինխրոնիզացիան URL-ի հետ: