JavaScript-ի prompt ֆունկցիան
Դուք արդեն գիտեք alert ֆունկցիայի գոյության մասին,
որը էկրանին ցուցադրում է տրված հաղորդագրությունը: Գոյություն ունի
նաև prompt նմանատիպ ֆունկցիա, որն
հնարավորություն է տալիս օգտագործողից ստանալ որոշակի
տեքստ:
Օրինակի համար եկեք հարցնենք օգտագործողի անունը.
prompt('Ձեր անունը՞');
Գործարկեք վերը նշված կոդը՝ prompt ֆունկցիայի
կողմից ցուցադրվող պատուհանը տեսնելու համար:
Մուտքագրեք ձեր անունը և սեղմեք կոճակը: Եթե
դուք կատարել եք վերը նկարագրված բոլոր գործողությունները,
ապա ձեր մուտքագրած անունը կհայտնվի մեր սկրիպտում:
Մուտքագրված անունին հասանելիություն ստանալու համար,
prompt ֆունկցիայի աշխատանքի արդյունքը
պետք է վերագրել ինչ-որ փոփոխականի,
օրինակ, այսպես.
let name = prompt('Ձեր անունը՞');
Եկեք հաջորդ տողում արտածենք
էկրանին նախկինում մուտքագրված անունը՝ օգտագործելով
alert ֆունկցիան.
let name = prompt('Ձեր անունը՞');
alert('Ձեր անունը՝ ' + name);
Դուք պետք է հասկանաք, որ prompt ֆունկցիան
կանչելիս սկրիպտի հետագա կատարումը
արգելափակվում է, մինչև չմուտքագրվեն համապատասխան
տվյալները: Ընդհանրապես, alert ֆունկցիան նույնպես աշխատում է նույն կերպ,
միայն թե այն սպասում է համապատասխան
կոճակի սեղմմանը:
Ի դեպ, փոփոխական օգտագործելը պարտադիր չէ.
alert('Ձեր անունը՝ ' + prompt('Ձեր անունը՞'));
prompt ֆունկցիայի միջոցով հարցրեք օգտագործողի
տարիքը: alert-ի միջոցով արտածեք
օգտագործողի կողմից մուտքագրված տարիքը: