Քաղաքների խաղը JavaScript-ում
Գոյություն ունի քաղաքների խաղ։ Դրա կանոնները․ քաղաքներում խաղում են երկու կամ ավելի մարդ, որում յուրաքանչյուր մասնակի հերթին անվանում է իրականում գոյություն ունեցող ցանկացած երկրի քաղաք, որի անվանումը սկսվում է այն տառով, որով ավարտվում է նախորդ մասնակի անվանումը։
Եկեք իրականացնենք այս խաղը։ Թող խաղան
երկու մարդ միևնույն համակարգչով։ Քայլում են
հերթով։ Քաղաքները մուտքագրվում են մեկ դաշտում
և ուղարկվում են Enter ստեղշի սեղմումով։
Բրաուզերը պետք է հիշի այն քաղաքները, որոնք
արդեն եղել են, և չընդունի այդպիսի քաղաքներ։
Եկեք անմիջապես կատարենք մեր նախագծի պարզ տեսքը։ Մենք կունենանք քաղաքներ մուտքագրելու դաշտ և հաղորդագրություններ ցուցադրելու տարր բրաուզերից․
<input id="field">
<div id="message"></div>
Կարող ենք անմիջապես ստանալ այս տարրերը փոփոխականների մեջ․
let field = document.querySelector('#field');
let message = document.querySelector('#message');
Խոսենք այժմ այս նախագծի իրականացման փուլերի մասին։ Նախորդ դասերում ես ինքս բաժանում էի նախագիծը փուլերի, հեշտացնելով ձեր աշխատանքը։ Այս նախագծում ես կցանկանայի, որ դուք նախ ինքներդ փորձեք դա անել։
Բացատրեք տեքստով այն ենթաառաջադրանքները, որոնք անհրաժեշտ է լուծել այս նախագիծն իրականացնելու համար։