HTTP հաղորդագրությունների կառուցվածքը
Այսպիսով, կլիենտը և սերվերը փոխանակում են միմյանց հետ հաղորդագրություններ, որոնք ձևակերպված են հատուկ կերպով: Եկեք դիտարկենք այդ հաղորդագրությունների կառուցվածքը:
Յուրաքանչյուր HTTP հաղորդագրություն բաղկացած է երեք մասից, որոնք փոխանցվում են նշված հերթականությամբ. մեկնարկային տող (starting line), վերնագրեր (headers) և հաղորդագրության մարմին (message body):
Տեխնիկապես մեկնարկային տողը հաղորդագրության առաջին տողն է, ապա յուրաքանչյուր նոր տողի վրա տեղադրվում է մեկ վերնագիր, ապա գալիս է դատարկ տողը և դրանից հետո տեղադրվում է հարցման մարմինը:
Միաժամանակ մեկնարկային տողը որոշում է հաղորդագրության տեսակը, վերնագրերը բնութագրում են հաղորդագրության մարմինը, փոխանցման պարամետրերը և այլ տվյալներ, իսկ մարմինը պարունակում է անմիջականորեն հաղորդագրության տվյալները:
Մեկնարկային տողը և վերնագրերը պարտադիր տարրեր են, իսկ մարմինը` ոչ: Միաժամանակ մեկնարկային տողերը տարբերվում են հարցման և պատասխանի համար:
Հաջորդ դասերում մենք առանձին կվերլուծենք HTTP հաղորդագրության յուրաքանչյուր մասը: