CSS ոճերի իմպորտ Webpack-ում
Webpack-ում հնարավոր է իմպորտել CSS ոճերը ուղղակի JavaScript ֆայլի մեջ: Ահա այսպես.
import './styles.css';
Իմպորտված ոճերը կտեղադրվեն
ուղղակի JavaScript բանդլի ֆայլի մեջ:
Այնուհետև, երբ բանդլը միացվում է
HTML ֆայլին, սկրիպտն ինքը կտեղադրի
այդ ոճերը style թեգի մեջ:
Սակայն, Webpack-ը չի կարող այդպես պարզապես իմպորտել ոճերը: Դրա համար անհրաժեշտ է կատարել որոշ կարգավորումներ: Դրանցով մենք կզբաղվենք հաջորդ դասերում: