⊗pyPmStSC 119 of 208 menu

Բազմությունների համեմատումը Python-ում

Որպեսզի համեմատենք՝ արդյոք մի բազմության բոլոր տարրերը համընկնում են երկրորդի տարրերի հետ, կիրառվում է == օպերատորը: Եթե բազմությունները հավասար են mիմյանց, ապա վերադարձվում է բուլյան արժեք True, հակառակ դեպքում՝ False:

Եկեք համեմատենք երկու բազմություն:

st1 = {1, 2, 3, 4} st2 = {2, 1, 3, 4} print(st1 == st2) # կարտածի True

Իսկ հիմա համեմատենք հետևյալ բազմությունները:

st1 = {8, 6, 4, 2} st2 = {5, 8, 2, 4} print(st1 == st2) # կարտածի False

Տրված է հետևյալ կոդը:

st1 = {'a', 'f', 'e', 'b'} st2 = {'f', 'a', 'b', 'e'} print(st1 == st2)

Ասացեք, թե ինչ կարտածվի կոնսոլում:

Տրված է հետևյալ կոդը:

st1 = {'1', '4', '2', '3'} st2 = {'2', '3', '4', 1} print(st1 == st2)

Ասացեք, թե ինչ կարտածվի կոնսոլում:

rubnidnlpt