Թվեր լողացող կետով Python-ում
Python-ում գոյություն ունեն նաև լողացող կետով թվեր: Դրանցում ամբողջ և կոտորակային մասերը միմյանցից անջատվում են կետով:
num = 0.5
print(num) # կարտածի 0.5
Նմանատիպ թվերի հետ կարելի է կատարել բոլոր մաթեմատիկական գործողությունները: Եկեք գումարենք երկու լողացող կետով թիվ:
res = 0.5 + 0.5 # կարտածի 1.0
print(res)
Գրեք num1 փոփոխականում
1.5 թիվը, իսկ num2
փոփոխականում՝ 0.75 թիվը: Գտեք այդ
փոփոխականների արժեքների գումարը և արտածեք այն կոնսոլում:
Տրված են հետևյալ թվերը:
num1 = 3.4
num2 = 8.27
num3 = 1.5
Երկրորդ թվից հանեք առաջինը, ապա բազմապատկեք արդյունքը երրորդ թվով: