PHP-ի սեսիաների հետ աշխատելիս հնարավոր խնդիրները
Սեսիայի հետ աշխատելիս հիմնական խնդիրը հետևյալն է. սեսիաների հետ աշխատանքն ավարտելուց առաջ հնարավոր չէ որևէ արդյունք արտածել դիտարկիչի համար, հակառակ դեպքում կտեսնեք հետևյալ սխալը՝ Warning: Cannot send session cookie - headers already sent:
Ի՞նչ է արդյունքի արտածումը դիտարկիչի համար: Սա ցանկացած նիշ է
<?php-ից առաջ, օրինակ՝ տեքստ կամ թեգ,
նույնիսկ բացատ,
ինչպես նաև PHP-ի կողմից սխալի մասին հաղորդագրություն:
Բացի այդ, հնարավոր չէ արդյունք արտածել
echo-ի, var_dump-ի
և print_r-ի միջոցով:
Ձեր փաստաթղթի կոդավորումը պարտադիր պետք է լինի
utf-8 առանց BOM-ի: Եթե այն լինի
պարզապես utf-8, ապա <?php-ից առաջ
կտեղադրվի հատուկ նիշ, որը բնորոշ է
այս կոդավորմանը, և սեսիաները աշխատելու չեն:
Ուղղեք հետևյալ կոդում թույլ տրված սխալները.
տեքստ
<?php
session_start();
?>
Ուղղեք հետևյալ կոդում թույլ տրված սխալները.
<p>
<?php
session_start();
?>
</p>
Ուղղեք հետևյալ կոդում թույլ տրված սխալները.
<?php
echo 'տեքստ';
session_start();
?>