Կրճատ գործողությունները PHP-ում
Ենթադրենք տրված է հետևյալ կոդը.
<?php
$num = 1;
$num = $num + 2;
?>
Ինչպես տեսնում եք, այստեղ փոփոխականի մեջ գրվում է
նրա ներկա արժեքին գումարած մի այլ բան: Նման
գործողությունների համար գոյություն ունի հատուկ կրճատ
օպերատոր +=, տես օրինակ.
<?php
$num = 1;
$num += 3; // համարժեք է $num = $num + 3;
?>
Գոյություն ունեն նմանատիպ օպերատորներ մնացած մաթեմատիկական գործողությունների համար.
<?php
$num = 2;
$num -= 3; // համարժեք է $num = $num - 3;
?>
<?php
$num = 2;
$num *= 3; // համարժեք է $num = $num * 3;
?>
<?php
$num = 2;
$num /= 3; // համարժեք է $num = $num / 3;
?>
<?php
$str = 'a';
$str .= 'b'; // համարժեք է $str = $str . 'b';
?>
Պարզեցրեք տրված կոդը կրճատ գործողությունների միջոցով.
<?php
$num = 47;
$num = $num + 7;
$num = $num - 18;
$num = $num * 10;
$num = $num / 15;
echo $num;
?>
Պարզեցրեք տրված կոդը կրճատ գործողությունների միջոցով.
<?php
$str = 'a';
$str = $str . 'b';
$str = $str . 'c';
echo $str;
?>