Մուտքանվան զբաղվածության ստուգում
Այժմ մեր գրանցումն ունի մեկ խնդիր - մեր կայքի նոր օգտատերը կարող է գրանցվել արդեն գոյություն ունեցող մուտքանվան տակ, ինչը, իհարկե , անընդունելի է։
Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է նոր օգտատեր տվյալների բազայում ավելացնելու
հարցումից առաջ, կատարել SELECT հարցում, որը
կստուգի, արդյոք ցանկալի մուտքանունը զբաղված է, թե ոչ։ Եթե
զբաղված չէ - գրանցում ենք կատարում, եթե զբաղված է - չենք
գրանցում, այլ դուրս ենք բերում դրա մասին հաղորդագրություն։
Եկեք գրենք այս կոդը.
<?php
if (!empty($_POST['login']) and !empty($_POST['password'])) {
$login = $_POST['login'];
$password = $_POST['password'];
$query = "SELECT * FROM users WHERE login='$login'";
$user = mysqli_fetch_assoc(mysqli_query($link, $query));
if (empty($user)) {
$query = "INSERT INTO users SET login='$login', password='$password'";
mysqli_query($link, $query);
$_SESSION['auth'] = true;
} else {
// մուտքանունը զբաղված է, դուրս կբերենք դրա մասին հաղորդագրություն
}
}
?>
Փոփոխեք ձեր կոդն այնպես, որ գրանցման փորձի ժամանակ կատարվի մուտքանվան զբաղվածության ստուգում և, եթե այն զբաղված է, - դուրս բերեք դրա մասին հաղորդագրություն և խնդրեք մուտքագրել այլ մուտքանուն։