column-count հատկությունը
column-count հատկությունը սահմանում է խորհուրդ տրվող
սյուների քանակը բազմասյուն տեքստում:
Դրանց փաստացի քանակը կարող է տարբերվել
սահմանվածից՝ կախված սյան լայնությունից
և նրանց միջև եղած բացվածքի չափից:
Շարահյուսություն
ընտրիչ {
column-count: թիվ | auto;
}
Արժեքներ
| Արժեք | Նկարագրություն |
|---|---|
| թիվ | Սահմանում է նշված քանակի սյուներ: Ավելի ճիշտ՝ խորհուրդ է տալիս բրաուզերին օգտագործել սյուների այս քանակը, քանի որ դրանց փաստացի քանակը կարող է տարբերվել սահմանվածից՝ կախված սյան լայնությունից և նրանց միջև եղած բացվածքի չափից: |
auto |
Բրաուզերն ինքն է ընտրում սյուների օպտիմալ քանակը: |
Լռելյայն արժեքը՝ auto:
Օրինակ
Այս օրինակում տեքստը կբաժանվի 3
սյուների (իհարկե, այն բրաուզերներում, որոնք
աջակցում են բազմասյունություն, մնացած դեպքերում
կլինի պարզապես սովորական տեքստ մեկ սյունով):
<div id="elem">
some long text
</div>
#elem {
column-count: 3;
text-align: justify;
}
:
Օրինակ . Auto արժեքը
Այս օրինակում նշված է սյան լայնությունը column-width
150px, իսկ դրանց քանակը column-count
սահմանված է auto արժեքով - բրաուզերն ինքը
կընտրի անհրաժեշտ քանակի սյուներ և
բացվածք նրանց միջև:
<div id="elem">
some long text
</div>
#elem {
column-count: auto;
column-width: 150px;
text-align: justify;
}
:
Տես նաև
-
column-widthհատկությունը,
որը սահմանում է սյան լայնությունը -
column-gapհատկությունը,
որը սահմանում է բացվածքը սյուների միջև -
column-ruleհատկությունը,
որը սահմանում է սահմանը սյուների միջև -
column-spanհատկությունը,
որը սահմանում է այն սյուների քանակը, որոնց վրա պետք է ձգվի տարրը -
columnsհատկությունը,
որը բազմասյունության համար կրճատ հատկություն է