Տարրերի դասերը CSS-ում
Նախորդ դասերում մենք ընտրում էինք էջի տարրերը ըստ թեգի անվանման՝ ոճեր նշանակելով, օրինակ, միաժամանակ բոլոր պարբերություններին: Սակայն էջում կարող են լինել տարբեր տեսակի պարբերություններ, որոնց հարկավոր է կիրառել տարբեր ոճեր: Այս խնդիրը լուծելու համար կարելի է տարբեր պարբերություններ դասակարգել տարբեր CSS դասերի։
Որպեսզի թեգը դասակարգվի որևէ դասի, անհրաժեշտ է
այդ թեգին գրել class ատրիբուտը,
իսկ դրա մեջ՝ ձեր կողմից հորինված դասի անվանումը,
որը բաղկացած է տառերից, թվերից, ընդգծման նշաններից
և դեպիսից։
Դիտարկենք օրինակով: Ստեղծենք պարբերություններ
երկու տեսակի դասերով - eee և zzz:

paragraph with class eee

paragraph with class eee

paragraph with class zzz

paragraph with class zzz

Այժմ դիմենք CSS-ում տարբեր դասեր ունեցող պարբերություններին
և նշանակենք նրանց որոշակի ոճեր: Օրինակ, zzz դասով պարբերությունները
ներկենք կարմիր գույնով, իսկ eee դասով պարբերությունները՝
կանաչ գույնով։
Դրա համար CSS ֆայլում անհրաժեշտ է դիմել մեր
դասերին: Դիմելը ունի հետևյալ
շարահյուսությունը. սկզբում գրվում է կետ նշան, ապա
մեր կողմից հորինված դասի անունը: Այսինքն՝
eee դասին դիմելու համար պետք է գրել
.eee, իսկ zzz դասին դիմելու համար՝ գրել
.zzz։
Այսպիսով, կատարենք նկարագրվածը: Մեր HTML-ին ավելացնենք նաև CSS ոճեր մեր ներմուծած դասերի համար.
.eee {
color: green;

.zzz {
color: red;

Եթե գործարկենք մեր կոդը, ապա արդյունքում կստացվի հետևյալը.
Տրված է հետևյալ կոդը.

text

text

text

text

text

text

Կարմիր գույնով ներկեք odd դասով տարրերը,
իսկ կանաչ գույնով՝ eve դասով տարրերը։
Տրված է հետևյալ կոդը.

Title

paragraph

paragraph

paragraph without class

text

text

text

text

text

Կարմիր գույնով ներկեք բոլոր այն տարրերը, որոնք ունեն
eee դասը։
Բացատրեք, թե ինչու նախորդ առաջադրանքում կարմիր
գույնով են ներկվում li թեգերը, թեև գույն
նշանակող դասը նշանակված է ul թեգին։