Փորձարկում ենք LESS կոմպայլերը
Եկեք հիմա փորձարկենք կոմպայլերի աշխատանքը։ Դրա համար անհրաժեշտ է ստեղծել փորձնական LESS կոդով ֆայլ։ Այս ֆայլը պետք է ունենա .less ընդլայնում։ Եկեք ավելացնենք դրա մեջ հետևյալ պարունակությունը։
div {
p {
font-size: 20px;
}
}
Ձեր տեղադրած կոմպայլերի փաստաթղթության
հրահանգներին հետևելով՝ կոմպայլեք ձեր .less
ֆայլը .css ֆայլի մեջ։ Արդյունքում դուք պետք է
տեսնեք հետևյալ կոդը։
div p {
font-size: 20px;
}
Կատարեք նկարագրված գործողությունները։ Համոզվեք, որ ձեր կոմպայլերը աշխատում է։