TypeScript-ում պարզեցված բանալիներ
Պարտադիր չէ բոլոր տարրերին նշել բանալիները: Բավական է այն նշել առաջին տարրի համար, և հաջորդ տարրերի բանալիները կավելանան հերթականությամբ: Օրինակ՝
enum Season { Winter = 1, Spring, Summer, Autumn };
Ստուգենք՝
let current: Season = Season.Summer;
console.log(current); // կարտածի 3
Պատմեք, թե ինչ կլինի հետևյալ կոդի կատարման արդյունքը՝
enum Fruits { Apples = 1, Bananas, Oranges, Grapes };
let myFruit: Fruits = Fruits.Grapes;
console.log(myFruit);