Prompt ֆունկցիա
prompt ֆունկցիան ցուցադրում է տվյալների մուտքագրման
պատուհան: Այն որպես առաջին պարամետր ընդունում է հաղորդագրություն,
որը կցուցադրվի օգտատիրոջը, իսկ որպես երկրորդ
- լռելյայն տեքստը մուտքագրման դաշտում: Երկրորդ
պարամետրը պարտադիր չէ:
Հայտնվող պատուհանում կլինի տեքստային դաշտ
և երկու կոճակ՝ OK, CANCEL: OK-ին սեղմելու դեպքում
- վերադարձվում է օգտատիրոջ կողմից մուտքագրված
տողը, իսկ CANCEL-ին սեղմելու դեպքում - null:
Շարահյուսություն
prompt(հաղորդագրություն, [լռելյայն տեքստ]);
Օրինակ
Կոճակի սեղմման դեպքում հարցնենք օգտատիրոջ անունը,
ապա արտածենք այդ անունը օգտագործելով
alert ֆունկցիան:
<button id="button">click me</button>
let button = document.querySelector('#button');
button.addEventListener('click', function(event) {
let res = prompt('What is Your name?');
alert(res);
});
:
Օրինակ
Եկեք անենք, որ օգտատիրոջ անունը արդեն լինի ներմուծված լռելյայն, սակայն օգտատերը կկարողանա այն փոխել:
<button id="button">click me</button>
let button = document.querySelector('#button');
button.addEventListener('click', function(event) {
let res = prompt('What is Your name?', 'John');
alert(res);
});
: