reverse մեթոդ
reverse մեթոդը փոխում է զանգվածի տարրերի հերթականությունը
հակառակի։
Մեթոդը փոխում է սկզբնական զանգվածը (այն
կդառնա շրջված) և նաև վերադարձնում է շրջված
զանգված (կարելի է օգտագործել և´ այս, և´ այն կերպ)։
Շարահյուսություն
զանգված.reverse();
Օրինակ
Եկեք շրջենք զանգվածը․
let arr = ['a', 'b', 'c'];
arr.reverse();
console.log(arr);
Կոդի կատարման արդյունքը․
['c', 'b', 'a']
Օրինակ
Իսկ այժմ եկեք գրենք շրջված զանգվածը նոր փոփոխականի մեջ․
let arr = ['a', 'b', 'c'];
let res = arr.reverse();
console.log(res);
Կոդի կատարման արդյունքը․
['c', 'b', 'a']
Օրինակ . Կիրառություն
Եկեք շրջենք տողի սիմվոլները հակառակ
հերթականությամբ։ Դրա համար տողը բաժանենք զանգվածի
split
մեթոդով՝ օգտագործելով '' բաժանարարը (այս բաժանարարը կտեղադրի
տողի ամեն մի սիմվոլը զանգվածի առանձին
տարրի մեջ), շրջենք այս զանգվածը
reverse մեթոդով և ապա միացնենք շրջված
զանգվածը նորից՝ օգտագործելով join մեթոդը․
let str = '123456789';
let arr1 = str.split('');
let arr2 = arr1.reverse();
let res = arr2.join('');
console.log(res);
Կոդի կատարման արդյունքը․
'987654321'
Օրինակ . Կիրառություն
Պարզեցնենք նախորդ խնդրի լուծումը՝ միացնենք բոլոր հրամանները շղթայի մեջ․
let str = '123456789';
let res = str.split('').reverse().join('');
console.log(res);
Կոդի կատարման արդյունքը․
'987654321'