end մեթոդը
end մեթոդը վերադարձնում է
նախորդ էլեմենտների հավաքածուն մեթոդների ընթացիկ շղթայում:
Շարահյուսություն
.end();
Օրինակ
Հետևյալ օրինակում մենք կգտնենք բոլոր պարբերությունները,
այնուհետև գտնված պարբերությունների մեջից կընտրենք
www դասի պարբերությունները օգտագործելով
filter
մեթոդը և դրանց վերջում կավելացնենք '!' տեքստը օգտագործելով
append
մեթոդը, այնուհետև կվերադառնանք նախորդ հավաքածուին (սա
$('p') հավաքածուն է), օգտագործելով end մեթոդը, և դրանց
վերջում կավելացնենք '?' տեքստը: Արդյունքում կստացվի,
որ www դասի պարբերությունները կունենան
'!?' տեքստը, իսկ սովորական պարբերությունները՝
'?' տեքստը:

տեքստ

տեքստ

տեքստ

տեքստ

$('p').filter('.www').append('!').end().append('?');
HTML կոդը կունենա հետևյալ տեսքը:

տեքստ!?

տեքստ!?

տեքստ?

տեքստ?