Angular-ի խողովակներ pipes
Խողովակները (pipes) ներկայացնում են հատուկ գործիքներ ինտերպոլյացիայի միջոցով արտածվող արժեքների ֆորմատավորման համար։
Դիտարկենք խողովակների օգտագործման
ընդհանուր ալգորիթմը։ Յուրաքանչյուր խողովակ
ունի անուն, օրինակ՝
UpperCasePipe։ Այս խողովակը փոխակերպում է
տողը մեծատառերի։ Խողովակը կիրառելու
համար անհրաժեշտ է մեզ հետաքրքրող
արժեքից հետո դնել | նշանը և
գրել անունը՝ բաց թողնելով 'Pipes'
վերջածանցը։ Օրինակ, այսպես․
<div>{{ name | uppercase }}</div>
Հաջորդ դասերում մենք կուսումնասիրենք, թե որ խողովակներն են հասանելի Angular-ում, ինչպես նաև դրանց կիրառման առանձնահատկությունները։