HTML աղյուսակում տողերի և սյունակների ավելացում
Ենթադրենք ունենք #table HTML աղյուսակ։
Եկեք սովորենք դրան նոր տողեր
և սյունակներ ավելացնել։
Տողերի ավելացում
Տողերի ավելացումը դժվար չէ․ անհրաժեշտ է
ստեղծել tr, ապա գործարկել ցիկլ, որն
այդ տողին կավելացնի անհրաժեշտ քանակությամբ բջիջներ
(ենթադրենք 3)։
let table = document.querySelector('#table');
let tr = document.createElement('tr');
for (let i = 1; i <= 3; i++) {
let td = document.createElement('td');
tr.appendChild(td);
}
table.appendChild(tr);
Ստեղծեք կոճակ, որի սեղմման դեպքում աղյուսակին կավելանա նոր տող։
Սյունակների ավելացում
Սյունակների ավելացումը մի քիչ ավելի բարդ է․ անհրաժեշտ է գործարկել ցիկլ, որն կանցնի աղյուսակի բոլոր տողերի վրայով և յուրաքանչյուր տողին կավելացնի նոր բջիջ։
let trs = document.querySelectorAll('#table tr');
for (let tr of trs) {
let td = document.createElement('td');
tr.appendChild(td);
}
Տրված է 2 x 2 չափի աղյուսակ։
<table id="table">
<tr>
<td></td>
<td></td>
</tr>
<tr>
<td></td>
<td></td>
</tr>
</table>
td {
width: 50px;
height: 50px;
border: 1px solid black;
}
Տրված է նաև կոճակ։ Արվեցնել, որ կոճակը սեղմելիս աղյուսակը մեծանա մեկ տողով և մեկ սյունակով։