NaN արժեքը
NaN (Not-A-Number) արժեքը
նշանակում է ոչ թիվ։ Այդպիսի արժեք
ստացվում է, երբ փորձում եք մաթեմատիկական
գործողություններ կատարել ոչ թվերի, այլ
մեկ այլ բանի հետ։ Օրինակ, այդպիսի արժեք կտա
տողը թվով բազմապատկելու փորձը․
alert('abc' * 3); // կցուցադրի NaN
NaN-ի հետ կատարված ցանկացած գործողություն
հանգեցնում է նրան, որ արդյունքը դարձյալ մնում է
NaN․
alert(NaN + 1); // կցուցադրի NaN
Ստեղծեք երկու տող։ Բազմապատկեք դրանք միմյանց հետ։ Ցուցադրեք բազմապատկման արդյունքը էկրանին։